Հոկտեմբերի 15-ին կորոշվի Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտի ճակատագիրը

Հոկտեմբերի 15-ին կորոշվի Լոնդոնի Օլիմպիական մարզադաշտի ճակատագիրը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 15-ին կկայանա հատուկ հանձնաժողովի նիստ, որը զբաղվում է Լոնդոնի հարցերով, որտեղ կորոշվի Օլիմպիական մարզադաշտի ճակատագիրը, հաղորդում է Sky Sports-ը:

Մարզադաշտին հավակնում են «Վեստ Հեմ» և «Լեյթոն Օրիենտ» ֆուտբոլային ակումբները, ֆուտբոլային բիզնեսի քոլեջը և ընկերություն, որը պլանավորում է Լոնդոնում կազմակերպել «Ֆորմուլա 1»-ի փուլ: Սակայն որոշման ընդունմանը կարող է խանգարել ֆուտբոլին անօրինական պետական օգնության մասին եվրոպական հանձնաժողովի հետաքննությունը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---