Սոչիի Օլիմպիական խաղերի համար ձյունը կնախապատրաստվի և կկուտակվի նախապես

Սոչիի Օլիմպիական խաղերի համար ձյունը կնախապատրաստվի և կկուտակվի նախապես

PanARMENIAN.Net - 2014թ Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերի համար ձյունը կնախապատրաստվի և կկուտակվի նախապես: Այս մասին հաղորդել է ՄՕԿ համակարգող հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Կիլլին:

«Այժմ ձյունը կարելի պահել թեկուզ ամբողջ ամռան ընթացքում, հետո` օգտագործել, երբ պետք է: Պետք է ձյուն կուտակել, հատկապես, երբ որոշ մարզաձևեր անցկացվելու են մեծ բարձրության վրա: Ձյունը նախապատրաստվելու է նախապես և օգտագործվելու` անհրաժեշտության դեպքում»,-հայտարարել է նա:

«Խաղերի բացման և փակման արարողությունները դիտելու է մոտ 2 մլրդ մարդ: Այնպես որ Սոչիի տեսարժան վայրերը բաց թողելն անհնար կլինի»,-ասել է ՄՕԿ համակարգող հանձնաժողովի նախագահը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---