Գագիկ Գինոսյան. Մեր մշակույթը ուրախների ու հնարամիտների ակումբի մի վերածեք

Գագիկ Գինոսյան. Մեր մշակույթը ուրախների ու հնարամիտների ակումբի մի վերածեք

PanARMENIAN.Net - Այսօր հայ մշակույթը «ԿՎՆ-ացվում է», մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Կարին» ավանդական երգի և պարի համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանը, մեկնաբանելով «Էրեբունի-Երևան 2794» տոնակատարության գալա համերգը:

Ըստ նրա, ռուսական էստրադայի ներկայացուցիչներն առհասարակ չպետք է մասնակցեն Հայաստանում անցկացվող պետական համերգներին: Գինոսյանը դա համեմաում է նրա հետ, որ ռուսական պետական տոնին հայկական երգչախումբը Կոմիտաս երգի:

Գինոսյանը խայտառակություն է համարում ռուսական «Սերեբրո» խմբի ելույթը, «Մամա Լյուբա» երգով: Նա կոչ է անում նման երգչների մասնավոր երեկոների ժամանակ հրավիրել, ոչ թե պետական տոնին:

Նրան զայրացրել է նաև ռուսական Տուրեցկու երգչախմբի կատարմամբ հրեական երգը. «Մենք Թել Ավիվի տոնը չենք նշում»,-ասաց նա:

Գինոսյանը նշեց, որ յուրաքանչյուր ազգ պետք է զարգանա իր տեսակի մեջ, ոչ թե կապկի ուրիշներին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---