«Ժողովուրդ». Սամվել Բալասանյանը փորձում է ազատվել «ժուչոկներից»

«Ժողովուրդ». Սամվել  Բալասանյանը փորձում է ազատվել «ժուչոկներից»

PanARMENIAN.Net - Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանն այս օրերին սկսել է հիմնովին վերանորոգել իր նոր աշխատասենյակը: Ու սա այն դեպքում, երբ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը բավական ճոխ վերանորոգված աշխատասենյակ է ժառանգություն թողել Բալասանյանին: Ըստ «Ժողովուրդ» թերթի տեղեկությունների` Բալասանյանն իրականում այսպես փորձում է ազատվել քաղաքապետի աշխատասենյակում նախկինում տեղադրված «ժուչոկներից»` գաղտնալսող սարքերից: Թեև նրա խոսնակ Զոհրապ Եգանյանը հակառակն է պնդում, ըստ նրա` ուղղակի ճաշակի խնդիր է, ու Բալասանյանը պարզապես փոխում է ինտերիերը: Եգանյանի ասելով` վերանորոգման աշխատանքները կատարվում են Բալասանյանի անձնական միջոցների հաշվին:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---