Սերգեյ Նագորնյակ. Հենրիխ Մխիթարյանը պետք է գնա թոփ առաջնություն` պոտենցիալը լիովին բացահայտելու համար

Սերգեյ Նագորնյակ. Հենրիխ Մխիթարյանը պետք է գնա թոփ առաջնություն` պոտենցիալը լիովին բացահայտելու համար

PanARMENIAN.Net - «Կարծում եմ, որ այսօր Հենրիխ Մխիթարյանը Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Նա 11 խաղերում 14 գնդակ է խփել, բայց բանը դրանում չէ: Դաշտում նա աշխատում է «Շախտյորի» համար, այլ ոչ թե նրա համար, որպեսզի ավելացնի իր գոլերը: Արտակարգ թիմային խաղացող է»,- ասել է Սերգեյ Նագորնյակը, ով խաղացել է «Շախտյորում»:

Նա չէր սպասում, որ հայ ֆուտբոլիստը կհասնի խաղի նման բարձր մակարդակի: Նրա խոսքով, պատճառները մի քանիսն են. մարզիչը տեսել է նրա տաղանդը և վստահում է նրան, բրազիլացիների հետ դաշտում հիանալի փոխգործակցում է, Ժադսոնը գնացել է, և ազատվել է հարձակվող կիսապաշտպանի տեղը. «Բայց գլխավորը` Մխիթարյանը շատ պահանջկոտ է իր նկատմամբ: Նկատելի է իր վրա աշխատելու և դաշտում յուրաքանչյուր էպիզոդն ավարտին հասցնելու ձգտումը: Հարգում եմ «Շախտյորին», դա եվրոպական մակարդակի թիմ է: Բայց նա խաղում է ուկրաինական պրեմիեր լիգայում, որը Եվրոպայում ամենաուժեղը չէ: Իր պոտենցիալը լիովին բացահայտելու համար Հենրիխը պետք է գնա թոփ առաջնություն: Ընդ որում, դա պետք է անել այս խաղաշրջանի ավարտից հետո` գալիք ամառ»:

Նագորնյակը նշել է, որ 20 մլն եվրոն ամենաքիչ գումարն է, որի դիմաց Մխիթարյանին բաց կթողնեն «Շախտյորից»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---