«Արմավիան» պնդում է, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եկել ավիաընկերության նոր բաժնետերը

«Արմավիան» պնդում է, որ «Զվարթնոցի» ղեկավարությանը դուր չի եկել ավիաընկերության նոր բաժնետերը

PanARMENIAN.Net - Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Երևանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանն այսօր կրկին դադարեցրել է ազգային ավիափոխադրող «Արմավիայի» սպասարկումը, պարտքերի պատճառով: Ինչպես հայտնել է «Զվարթնոցի» մամլո քարտուղար Գևորգ Աբրահամյանը, պարտքի չափը գրեթե մեկ 1 մլն դոլարով գերազանցել է նախկինում համաձայնեցված գումարը, ընդհանուր պարտքը հասնում է 3,360 մլն դոլարի:

«Արմավիա»-ից PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին, որ ընկերությունն ամենն օր էլ մուծումներն անում է: Վերջիններս վստահեցնում են, որ այն փաստը, որ ընկերությունը շուտով կունենա նոր բաժնետեր, դուր չի եկել «Զվարթնոց» օդանավակայանի ղեկավարությանը: Իսկ այսօրվա չվերթների դադարեցումն անհիմն են համարում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---