Բրիտանական դատարանը մերժել է Samsung-ի դեմ Apple-ի բողոքարկումը պատենտները խախտելու մեղադրանքով

Բրիտանական դատարանը մերժել է Samsung-ի դեմ Apple-ի բողոքարկումը պատենտները խախտելու մեղադրանքով

PanARMENIAN.Net - Բրիտանական Գերագույն դատարանը մերժել է Apple ամերիկյան կորպորացիայի բողոքարկումը հարավկորեական Samsung-ի դեմ պատենտները խախտելու մեղադրանքով: Apple-ի ներկայացուցիչների պնդմամբ, մրցակիցները պատճենել են iPad պլանշետի արտաքին տեսքը Galaxy tab պլանշետի դիզայնը ստեղծելիս, հաղորդում է Sky News հեռուստաալիքը:

Հուլիսի սկզբին Լոնդոնի դատարանը նույնպես մերժել էր Samsung-ի հասցեին բոլոր մեղադրանքները: Այդ ժամանակ բրիտանական դատարանը պատճառաբանել է իր որոշումը Apple-ի համար հաճելի փաստարկով: Նրա կարծիքով, Samsung ընկերության արտադրանքի արտաքին տեսքն այդքան գրավիչ չէ, որքան Apple-ի: Դատավորի կարծիքով, ամերիկյան ընկերությունը պատճառ չունի հարավկորեական մրցակիցների հասցեին հավակնությունների համար, հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---