Թուրքիայում Եվրամիությունն անվանել են բոլոր ժամանակների «ամենակեղծավոր կազմակերպությունը»

Թուրքիայում Եվրամիությունն անվանել են բոլոր ժամանակների «ամենակեղծավոր կազմակերպությունը»

PanARMENIAN.Net - Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայանը հայտարարել է, որ Եվրամիությունը բոլոր ժամանակների ամենաերկերեսանի միությունն է: Նա նշել է, որ արդեն 50 տարի Թուրքիան սպասում է ԵՄ դռների մոտ: Նախարարը նշել է, որ նրա ծիծաղը եկել է, երբ լսել է ԵՄ-ին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու մասին: Արդար կլիներ, եթե մրցանակ հանձնեին երկերեսանիության կամ կեղծավորության համար, նշել է թուրք նախարարը:

Պաշտոնական Անկարան ԵՄ-ին անդամակցելու մասին բանակացություններ է սկսել 2005-ից: Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին Թուրքիայի` ԵՄ մտնելու ամենաակտիվ հակառակորդներից էր` Թուրքիային առաջարկելով ԵՄ հատուկ գործընկերոջ կարգավիճակ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---