Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրանում մզկիթի հարևանությամբ

Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրանում մզկիթի հարևանությամբ

PanARMENIAN.Net - Մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է իրեն Իրանի Չաբահար քաղաքում մզկիթի հարևանությամբ:

Ահաբկչության արդյունքում երկու մարդ է զոհվել: Մի քանի մարդ տուժել է, այդ թվում նաև ոստիկաններ: Մահապարտ ահաբեկիչը նույնպես մահացել է:

Ահաբեկիչը մտադիր էր ահաբեկչությունը կատարել մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ, սակայն ոստիկանությունը բացահայտել էր նրա մտադրությունները և նա ստիպված էր հեռանալ մզկիթից: Սակայն հասցրեց գործի դնել պայթուցիկ սարքն արդեն փողոցում, գրում է Iran.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---