Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը19 հոկտեմբերի 2012 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է «ArmProd EXPO» ցուցահանդեսի բացմանը, որին մասնակցում են սննդամթերք և խմիչքներ արտադրող հայրենական ընկերություններն ու մատակարարները: Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ ծանոթացել է ցուցահանդեսին ներկայացված ընկերությունների արտադրանքին և առաջիկա ծրագրերին: Լրագրողների հետ զրույցում Տիգրան Սարգսյանը նշել է, որ նման ցուցահանդեսները նպաստում են նաև արտադրական բնագավառի զարգացմանը: «Մեր նպատակն է օժանդակել հայրենական ձեռնարկություններին իրացման նոր շուկաներ գտնելու գործում: Ցուցահանդեսին մասնակից որևէ մի ձեռնարկություն չկա, որն իր ապրանքը չի արտահանում, և դա մեր գերակա ուղղությունն է: Մեր այցելած բոլոր տաղավարների ներկայացուցիչները նշեցին, որ այս տարի արտադրական ծավալների առնվազն 20 տոկոսի աճ են արձանագրել: Հանդիպեցինք նաև այնպիսի ձեռնարկությունների, որոնք արտադրական ծավալները կրկնապատկել են, բարձրացրել աշխատավարձերը և ավելացրել աշխատատեղերը»,- ասել է վարչապետը: Կառավարության ղեկավարը նշել է, որ ընթացիկ տարվա տնտեսական աճի շարժիչը գյուղատնտեսությունն է, որտեղ առկա է իրավիճակի որակական բարելավում, և կառավարության խնդիրն է առաջիկա տարիների ընթացքում պահպանել զարգացման այդ տեմպերը: Ցուցահանդեսը հնարավորություն է ընձեռում ընկերություններին հանրությանը ներկայացնել իրենց արտադրանքի ողջ տեսականին, գտնել շահավետ գործընկերներ կամ ներդրողներ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |