Փորձագետ. Ադրբեջանցին ազգություն չէ, քաղաքացիություն է

Փորձագետ. Ադրբեջանցին ազգություն չէ, քաղաքացիություն է

PanARMENIAN.Net - Իրանագետ Մհեր Բաղդասարյանն այսօր ասուլիսի ժամանակ անդրադառնալով Իրան-Ադրբեջան հարաբերություններին՝ ասաց, որ Ադրբեջանը շատ խանդոտ է վերաբերվում Հայաստան-Իրան հարաբերություններին:

«Մենք ունենք արցախյան հիմնախնդիր: Իսկ այս հարցի ադրբեջանանպաստ լուծումը Իրանին ձեռնտու չէ: Եթե Իրանը կողմ լիներ ադրբեջանա-թուրքական կոալիցիային, դժվար թե 1990-ականների սկզբից օգներ Հայաստանին դուրս գալ ծանր իրավիճակից»,-ասաց նա:

Ճիշտ է, Հայաստանն էլ հարմար տարբերակ է Իրանի համար հարաբերություններ հաստատելու Վրաստանի հետ: «Զուտ Վրաստանի հարաբերություններն Ամերիկայի հետ կարող են Իրանի համար թեկուզ և ԱՄՆ-ի վերաբերյալ ինֆորմացիա ստանալու միջոց հանդիսանալ, եթե ոչ ավելին»,-ասաց նա:

Ինչպես նշեց բանախոսը, Ադրբեջան-Իրան հարաբերությունները մեղմ ասած բարվոք վիճակում չեն: Վերջինս պահանջատիրական քաղաքականություն է վարում Իրանի հետ: «Ադրբեջանը փորձում է Իրանում բնակվող թրքախոս իրանցիների պատրվակն օգտագործել՝ նրանց համարելով ադրբեջանցի: Բայց չպետք է մոռանալ, որ ադրբեջանցին ազգ չէ, այլ քաղաքացիություն է»,-ասաց Մհեր Բաղդասարյանը:

Նրա մեկնաբանությամբ՝ Արևմուտքն էլ հետապնդում է իր շահերը և, ակտիվացնելով ադրբեջանցիների խնդիրը Իրանում, ցանկանում է հասնել նրան, որ Իրանում առաջանա ներքին լարվածություն, ինչի ազդեցությունը պետության դիրքի վրա անխուսափելի կլինի:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---