ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՊԵՏՔ Է ԴԻՏԱՐԿԵԼ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏՈՒՄ

PanARMENIAN.Net - «Եկել է ժամանակը խոսելու Հայոց ցեղասպանության մասին քաղաքական մակարդակում, նպատակներ դնել, այդ ոճրագործության միջազգային դատապարտմանը, տարածքային եւ բարոյական փոխհատուցման հասնելու համար, գտնում է հայ պատմաբանը»,-հայտարարել է Հայաստանի Գիոտւթյունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Մելքոնյանը, որը մասնակցել է «Ցեղասպանություն.իրականություն եւ դատապարտում» գիտական խորհրդաժողովի աշխատանքներին, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: Նրա խոսքերով, «գիտական ճակատում մենք մեր առաքելությունը կատարել ենք»: «Այդ մասին խոսում է եւ մեր ղեկավարությունը, եւ արտգործնախարարը, եւ երկրի առաջին դեմքը` հարցը հարկավոր է դիտարկել քաղաքական դաշտում»,-ընդգծել է նա: Նա նաեւ նշել է, որ այսօրվա կոնֆերանսից հետո «մենք կարող ենք ասել, որ ունենք ընդհանուր տեսակետ, հատկապես այն առումով, որ մենք` պատմաբաններս, չպետք է մասնակցենք թուրքերի կողմից Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ կազմակերպած ոչ մի կոնֆերանսի` այդ մոտեցումը ընդունում են արդեն նաեւ քաղաքական գործիչները»: Անդրադառնալով Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թաիբ Էրդողանի առաջարկին ուղղված Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին` անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրությունում տեղ գտած իրադարձությունները ուսումնասիրելու մասին, Աշոտ Մելքոնյանը նշել է, որ «մենք քննարկելու եւ ապացուցելու բան չունենք»: «Վերջին տարիներին լույս են տեսել տասնայկ ժողովածուներ հայերեն, ռուսերեն, իսպաներեն, գերմաներեն, ֆրանսերեն, անգլերեն եւ նույնիսկ թուրքերեն լեզուներով, կազմված ամենատարբեր պահոցներից եւ աղբյուրներից վերցված փաստաթղթերից: Մինչ այժմ թուրքական կողմը, թուրքական պատմաբանները չեն վիճարկել ոչ մի փաստաթուղթ: Երբ որ նրանք կասեն, որ այդ փաստաթղթերից մեկը չի համապատասխանում իրականությանը, այն ժամանակ մենք գիտական վեճ կսկսենք թուրքերի հետ»,-հայտարարել է պրոֆեսորը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---