ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ԿԽՈՍԵՆ ՆՈՒՅՆ ԼԵԶՎՈՎ

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի Պերմի մարզի Առեւտրա-արդյունաբերական պալատների ներկայացուցիչները համաձայնագիր են ստորագրել համագործակցության մասին: Ինչպես նշել է ստորագրման արարողությունից հետո Պերմի մարզի նահանգապետի պաշտոնակատար Օլեգ Չիրկունովը, պատվիրակության այցը, որի կազմում են Պերմի գործարար շրջանակների ներկայացուցիչները, խթան կհանդիսանա ավելի ակտիվ ապրանքաշրջանառության հաստատման համար Հայաստանի եւ Ռուսաստանի խոշորագույն մարզերից մեկի միջեւ: «Ստորագրված համաձայնագիրը հնարավորություն կտա Ռուսաստանի եւ Հայաստանի բիզնեսին խոսել նույն լեզվով»,-նշել է նա` ավելացնելով, որ գործնական կապերից բացի, անհրաժեշտ է զարգացնել նաեւ մշակութային կապերը Հայաստանի եւ Պերմի մարզի միջեւ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---