Philips-ը ապահովել է 584 մլն եվրոյի եկամուտ` ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքում

Philips-ը ապահովել է 584 մլն եվրոյի եկամուտ` ընթացիկ տարվա երեք եռամսյակների արդյունքում

PanARMENIAN.Net - Էլեկտրոնիկայի և կենցաղային տեխնիկայի նիդեռլանդական արտադրող Royal Philips Electronics NV-ի մաքուր եկամուտը ընթացիկ տարվա 3 եռամսյակների արդյունքում կազմել է 584 մլն եվրո` նախորդ տարվա 1,13 մլրդ եվրոյի մաքուր կորուստի դիմաց: Այս մասին ասվում է ընկերության ֆինանսական հաշվետվությունում:

Արտադրողի վաճառքի ծավալներն ավելացել են մինչև 6,12 մլրդ եվրոյով, ինչը 13 տոկոսով ավել է նախորդ տարվա 3-րդ եռամսյակի համեմատ:

Ընդ որում ընկերությունը շարունակում է իրականացնել ծախսերի կրճատման քաղաքականություն` տնտեսված միջոցների նպատակային մակարդակը հասցնելով 1,1 մլրդ եվրոյի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---