Փոխարտգործնախարար. Հայաստան-ԵՄ «Ասոցացման» պայմանագրով մեր երկիրը պարտավորվում է ներմուծել Եվրոպայի օրենսդրությունը23 հոկտեմբերի 2012 - 14:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում բարեփոխումներ անելու հարցում շատ կարևոր գործընկեր է Եվրամիությունը: Այն ամենը, ինչ Հայաստանը փորձում է կառուցել, ձգտում է կառուցել եվրոպական նորմերին և չափանիշներին համարժեք: Ըստ Արտաքին գործերի փոխնախարար Զոհրաբ Մնացականյանի՝ Հայաստան-ԵՄ համագործակության կարևոր կողմը մարդկային շփումներն են: Այսօր Արտաքին գործերի փոխնախարարը «Հայաստան – Եվրամիություն համագործակցություն. մարտահրավերներ և հնարավորություններ» թեմայով դասախոսություն կարդաց «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում»: Զոհրապ Մնացականյանը ուսանողներին ներկայացրեց Հայաստան-ԵՄ համագործակցության տարբեր կողմերը և թե ինչ իրավական հիմքերի վրա են ծավալվում հարաբերությունները: Ըստ փոխարտգործնախարարի՝ Հայաստանի և ԵՄ-ի հարաբերությունները հիմնվում են ընդհանուր արժեհամակարգի վրա: Հայաստանի և ԵՄ հարաբերությունների արտաքին քաղաքականության օրակարգը առնչվում է Հայաստանի ներքաղաքական բարեփոխումների քաղաքականությանը: «Այս պահին հարաբերությունները մի իրավական շրջանակում են, որը կոչվում է համագործակցություն և փոխհամաձայնություն: Այժմ Հայաստանը ներգրավված է ասոցացման գործընթացի մեջ, որը նախատեսում է հարաբերությունների ավելի բարձր մակարդակ»,- ուսանողների հետ հանդիպմանն ասաց Զոհրաբ Մնացականյանը: Ինչպես տեղեկացրեց փոխարտգործնախարարը, «Ասոցացման» պայմանագիրը, որը դեռ բանակցությունների փուլում է, բաղկացած է մի շարք բաժիններից, ինչպես օրինակ՝ քաղաքական երկխոսություն, արտաքին անվտանգություն, տնտեսական երկխոսություն և այլն: Զոհրաբ Մնացականյանը տեղեկացրեց նաև, որ այս պայմանագրով Հայաստանը պարտավորվում է ներմուծել եվրոպայի օրենսդրությունը: Այսպիսով կձևավորվի միասնական օրենսդրական դաշտ: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |