Վարդան Օսկանյանի մտահոգություններն ու նոր առաջարկները23 հոկտեմբերի 2012 - 16:48 AMT PanARMENIAN.Net - Նախկին արտգործնախարար, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանն իր Facebook-յան էջում գրել է. «Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը: Երբ ադրբեջանցիները Սաֆարովին վերադարձնելու շուրջ հունգարացիների հետ վերջին պատրաստություններն էին տեսնում, արտգործնախարարը Նոր Զելանդիայում էր: Վերջին շրջանում, երբ մեր տարածաշրջանում եռուն իրադարձություններ են տեղի ունենում, նախարարը Աֆրիկայում էր, իսկ հիմա էլ Լատինական Ամերիկայում է: Տարածաշրջանի այդ իրադարձությունները ոչ միայն առնչվում են մեզ, այլև լուրջ հնարավորություններ են ստեղծում փոխելու շեշտադրումները մեզ համար երկու կարևորագույն՝ Լեռնային Ղարաբաղի և հայ-թուրքական հարաբերությունների հարցերում և այդ երկուսը դնելու նոր, մեզ համար ավելի բարենպաստ հարթության վրա: Թվարկեմ այդ իրադարձությունները. 1. Սաֆարովի էքստրադիցիան Ադրբեջան. այս հարցում քննադատելով Հայաստանի գերատեսչությունների թերացումները, համենայն դեպս արձանագրեցինք, որ դա մեզ համար դիվանագիտական նոր իրավիճակ է ստեղծում, որից պետք էր անպայման օգտվել: Արդեն գրեթե երկու ամիս է անցել, բայց որևէ գործնական արդյունք Հայաստանը դրանից չի քաղել: 2. Թուրքիայի ներգրավումը Սիրիայի ներքին հակամարտությունում. այստեղ վերջնականապես արձանագրվեց Թուրքիայի հռչակած «Զրո խնդիր հարևանների հետ» քաղաքականության տապալումը: Այսօր Թուրքիան հարևանների մեծ մասի հետ վատ հարաբերությունների մեջ է: Սա լուրջ առիթ էր հայ-թուրքական հարաբերությունների մասով շեշտադրումները փոխելու: Այս ամենը համընկավ նաև հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման երրորդ տարելիցին: 3. Ռուս-թուրքական լարվածությունը. սրա հիմնական պատճառը երկու երկրների հակասություններն են Սիրիայի հարցում և վերջերս Թուրքիայի կողմից Մոսկվա-Դամասկոս չվերթի ստիպողական վայրէջքը Թուրքիայի տարածքում, որի արդյունքում հետաձգվեց նախագահ Պուտինի այցը Թուրքիա: 4. Ադրբեջանա-իրանական լարվածության մեծացում. այդ լարվածությունը կուլմինացիային հասավ պաշտոնական Բաքվի հրահրմամբ, երբ ակտիվացան խոսակցությունները Ատրպատականի՝ Ադրբեջանին պատկանելու մասին: Նոր ստեղծված այս իրավիճակում ինչ կարելի էր և դեռ կարելի է անել. 1. Հայաստանի դիվանագիտությունը պետք է շեշտադրումները փոխի և հրապարակային հայտարարություններում ու կուլիսային հանդիպումներում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունից անցնի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկու տասնամյակ ինքնորոշված լինելու փաստի ամրագրմանը: 2. Այս ճանապարհին որպես առաջին քայլ, հաշվի առնելով նաև Սաֆարովի դեպքը, Ադրբեջանի ռազմական հոխորտանքները, սահմանային ոտնձգություններն ու բանակցությունների՝ փակուղում լինելու փաստը, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը՝ որպես երկու սուվերեն քաղաքական միավոր, պետք է ստորագրեն Ղարաբաղի անվտանգությունը երաշխավորող պայմանագիր: Պայմանագրի ստորագրումը պետք է լինի երկու նախագահների մակարդակով: Այս պահի դրությամբ առանց Լեռնային Ղարաբաղի անկախությունը պաշտոնապես ճանաչելու, դա հստակ ուղերձ կլինի Ադրբեջանին, որ Հայաստանն արդեն սկսել է առաջին քայլերը կատարել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշված լինելու փաստի ճանաչման հարցում: 3. Հիմնավորելով, որ արձանագրությունների ստորագրումից արդեն երեք տարի է անցել և Թուրքիան դրանց վավերացման ուղղությամբ որևէ քայլ չի արել, Հայաստանի իշխանությունները, եթե նույնիսկ դեռ պատրաստ չեն իրենց ստորագրությունը հետ կանչել արձանագրություններից, ապա գոնե պետք է դրանք հետ կանչեն Ազգային ժողովից: Ահավասիկ, առնվազն այս երեք քայլերով Հայաստանը ադեկվատ հակազդեցություն ցուցաբերած կլինի մեր տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակին և մնալով կառուցողղական հարթությունում՝ բոլորովին նոր որակ կհաղորդի մեզ համար կարևորագույն այդ գործընթացներին»: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |