ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ԳՈՀ Է ԵՄ-Ի ՀԵՏ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

PanARMENIAN.Net - Աստիճանական ինտեգրումը եվրոպական կառույցներին Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է: Այս մասին Երեւանում Եվրոպական համագործակցության գրասենյակի Եվրոպայի, Հարավային Միջերկրածովյան, Մերձավոր Արեւելքի երկրների եւ հարեւանության քաղաքականության տնօրինության ղեկավար Ռիչարդ Վեբերի եւ նրան ուղեկցող Վրաստանում եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Թորբեն Հոլցենի հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ վարչապետը գոհունակություն է հայտնել Եվրամիության հետ մեր երկրի հարաբերությունների ներկայիս վիճակից: Նա երախտագիտություն է հայտնել Եվրոպական հանձնաժողովին` Հայաստանին ցուցաբերած տեխնիկական աջակցության համար, որը նրա կարծիքով, անհրաժեշտ է երկրում շուկայական տնտեսության եւ ժողովրդավարության հաստատմանն ուղղված բարեփոխումների իրականացման գործում: Հանդիպման ընթացքում Ա.Մարգարյանը տեղեկացրել է հյուրերին, որ Հայաստանի եւ ԵՄ միջեւ կնքված Գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի շրջանակներում իրականացվող Ազգային ծրագրի աշխատանքների համակարգման համար ստեղծվել են աշխատանքային խմբեր, որոնք իրականացնում են օրենսդրական բարեփոխումներ: Վարչապետը բարձր է գնահատել Հայաստանին նվիրված զեկույցը, որի հիման վրա ԵՄ-ը Հայաստանի հետ համատեղ գործողությունների ծրագիր մշակելու վերաբերյալ որոշում է ընդունել: Նրա խոսքերով` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը նպաստում է տարածաշրջանում կայունության ամրապնդմանը եւ առկա հակամարտությունների կարգավորմանը: Ռիչարդ Վեբերն իր հերթին նշել է, որ տպավորված է Հայաստանի զարգացման առաջընթացից: Նա բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը ԵՄ «Ընդլայնված Եվրոպա: Նոր հարեւաններ» ծրագրին: ԻՆչպես տեղեկացրել է Վեբերը, Հայաստան իր այցի նպատակը ԵՄ-ի հետ համագործակցության նոր ծրագրերի մշակումն ու քննարկումն է: Նրա խոսքերով` նախատեսվում է ընդլայնել ԵՄ-Հայաստան համագործակցությունը, ինչը նշանակում է հանրապետությանը տրամադրվող տեխնիկական օժանդակության ծավալի մեծացում:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---