Քաղաքագետ. Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են 100 տոկոսով

Քաղաքագետ. Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են 100 տոկոսով

PanARMENIAN.Net - Արևմուտքի պլաննները Սիրիյայում որոշակի իմաստով ձախողվեցին: Քաղաքագետ Լևոն Շիրինյանի բնորոշմամբ, եթե ռուսական ազդեցությունը չթուլանա, ապա Սիրիան չի քանդվի, իսկ Սիրիայի նախագահ Ասադը կդառնա տարածաշրջանի ազդեցիկ լիդերներից մեկը: «Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են 100 տոկոսով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը պետք է ակտիվացնի իր վերջին ռեզերվները և ամեն բան անի, որպեսզի փրկի Սիրիան կործանումից: Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը համաձայն չէ քաղաքագետի այն կարծիքի հետ, թե Սիրիայի հարցում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկնում են: Մեսրոպյանը նկատեց, որ տարածաշրջանում հայերի թիվը կրճատվում է և, Սիրայի դեպեքրը, ըստ նրա, պետք է դիտարկել նաև այն առումով , որ տարածաշրջանը հայաթափվում է: Անդրադառնալով նոր քարտեզի ձևավորմանը, Մեսրոպյանն ասաց, որ Թուրքիային չի բավարարում իր տարածաշրջանային կարգավիճակը և նա ձգտում է գոնե այստեղ գերտերություն լինել:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---