«Հրապարակ». Ռուսաստանի սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք՝ Լևոն Զուրաբյանի անձնագրում

«Հրապարակ». Ռուսաստանի սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք՝ Լևոն Զուրաբյանի անձնագրում

PanARMENIAN.Net - Երեկ «Հրապարակ»-ի թղթակիցը Լևոն Զուրաբյանից հետաքրքրվել է. «Իրականությանը համապատասխանո՞ւմ է տեղեկությունը, որ Ձեր անձնագրում վերջին շրջանում Ռուսաստանի սահմանն անցնելու մի քանի տասնյակ կնիք կա, հիմնականում` օդային, մեկ-երկուսը` Վրաստանի ճանապարհով: Ի՞նչ եք արել Մոսկվա կատարած այդքան այցերի ընթացքում»: Սակայն ՀԱԿ համակարգողը հրաժարվել է պատասխանել հարցին: Հրաժարվել է պատասխանել նաև այն հարցին, թե գուցե այդ ուղևորություններից մի մասի ժամանակ Մոսկվայից Միացյալ Նահանգնե՞ր է մեկնել: «Ինչպես ասում են` չպատասխանեին էլ պատասխան է»,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---