ՄԱՐԴԿՈՒԹՅԱՆ ԴԵՄ ԿԱՏԱՐԱԾ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԵՐԿԱԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ ԱՆԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ Է21 ապրիլի 2005 - 09:01 AMT PanARMENIAN.Net - «Մարդկության դեմ գործած հանցագործությունների նկատմամբ անթույլատրելի են երկակի չափանիշները, աճպարարությունը տերմիններով, խնդիրների նենգափոխումը, պատմական փաստերի շահարկումը»,-հայտարարել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Արկադի Ղուկասյանը, հանդես գալով «Ծանրագույն հանցանք, ծայրագույն մարտահրավեր. մարդու իրավունքները եւ ցեղասպանությունը» միջազգային համաժողովում: ԼՂՀ նախագահի հայտարարության մեջ նշվում է.«Հանցագործությունները մարդկության դեմ պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից, իսկ դրանց կազմակերպիչները պատժվեն: Ցեղասպանության հանդեպ նման վերաբերմունքի այլընտրանք միջազգային հանրությունը չպետք է ունենա: Հակառակ դեպքում ցեղասպանության կատարման փաստը դառնում է ոչ թե համընդհանուր դատապարտման առարկա, այլ ընդամենը պետությունների կողմից իրենց աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական, տարածաշրջանային, ներքաղաքական եւ այլ շահերի իրականացման բազմաթիվ գործիքներից մեկը: Իսկ քանի որ պետության շահերը հետապնդում են տարբեր, հաճախ հակադիր նպատակներ, ապա ստացվում է այնպես, որ այս կամ այն կառավարությանը պատմության այս կամ այն հատվածում շահավետ է լինում ոչ միայն ցեղասպանության փաստի մոռացությունը, այլ նաեւ դրա կատարման անուղղակի արդարացումը: Հենց այդպես է այսօր անում Ադրբեջանի ղեկավարությունը, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտության «արդար» լուծման տակ ենթադրում է Արցախից նրա բնիկ բնակչության` հայերի արտաքսում: Այդ նպատակով նրանք վարում եմ համաշխարհային եւ տարածաշրջանային տերություններին, առաջին հերթին Թուրքիային Հայաստանի եւ ԼՂՀ հանդեպ ոչ միայն քաղաքական, տնտեսական, այլ նաեւ ռազմական ճնշում գործադրելու հրահրմանը ուղղված սադրիչ քաղաքականություն: Միաժամանակ ադրբեջանական քարոզչական մեքենան ծավալել է պատմական փաստերի խեղաթյուրման աննախադեպ արշավ, որը հասնում է նրան, որ հայերը ներկայացվում են միջազգային հանրությանը որպես ադրբեջանցիների ցեղասպանություն կատարած ժողովուրդ: Ցավոք նման քաղաքականությունը չի դատապարտվում միջազգային հանրության կողմից: Մինչդեռ այն սպառնում է ձեւավորել ադրբեջանական հանրության ներկա եւ ապագա սսերունդների մոտ հայ ժողովրդի հանդեպ ատելության անընդմեջ զգացմունք: Նման քաղաքականության հետեւանքները կործանարար են ղարաբաղյան հակամարոտւթյան կողմերի, հայ եւ ադրբեջանցի ժողովրդների միջեւ, որոնց Աստծո կողմից վիճակված է հավերժ հարեւաններ լինել, վստահություն ստեղծելու համար»: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Ըստ Բաքվի՝ Նախիջևանի՝ ՀՀ–ին սահմանակից հատվածում ադրբեջանցի զինծառայող է անհետացել Նշվում է, որ նա կորել է անհայտ հանգամանքներում Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա Մոսկվան բողոքի նոտա է հղել Երևանին ՀՀ դեսպանի` Բուչա այցի կապակցությամբ Մոսկվան դա որպես ոչ բարեկամական քայլ է որակել |