ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՐ ԿԱՐԵՎՈՐ Է ՏԵՍՆԵԼ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԱԶԱՏՎԱԾ ԱՆՑՅԱԼԻ ԲԵՌԻՑ21 ապրիլի 2005 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Եթե Հայոց ցեղասպանբությունը ճանաչվեր եւ դատապարտվեր, մարդկության պատմության մեջ այլեւս նման ողբերգական էջեր չէին լինի: Այդ մասին այսօր «Ծանրագույն հանցանք, ծայրահեղ մարտահրավերներ.Հայոց ցեղասպանությունը եւ մարդու իրավունքները» միջազգային համաժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հայաստանի կառավարության եւ հայ ժողովրդի անունից Անդրանիկ Մարգարյանը շնորհակալություն է հայտնել այն երկրներին, որոնք ապաստան են տրամադրել եւ օգնել են ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերին: Հայոց ցեղասպանությունը իր բոլոր ծանրագույն հետեւանքներով ահավոր հարված է եղել, առաջին հերթին, հայկական նույնականության համար, երբ ժողովրդի մեծ մասը զրկվել է իր պատմական հայրենիքում ապրելու հնարավորությունից, ավելացրել է Ա.Մարգարյանը: Հայաստանի վարչապետը հայտարարել է.«Գաղտնիք չէ, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը եւ դատապարտումը հանդիսանում է հայ-թուրքական հարաբերությունների անկյունաքարը, ինչն, ի դեպ, բավականին հստակ սահմանված է համաժողովի օրակարգում.«...բաժանված պատմությամբ, միավորված աշխարհագրությամբ»: Հայաստանի կառավարությունը հայտարարել է եւ հայտարարում է առանց նախնական պայմանների Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու իր պատրաստակամության մասին: Սակայն Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ցանկացած նախաձեռնություն ավարտվում է Թուրքիայի կողմից այս կամ այն պայմանի առաջադրմամբ: Իրականում, հայ-թուրքական վստահության աստաիճանական վերականգնումը կնպաստի անվտանգության եւ տարածաշրջանային համագործակցության զարգացմանը, Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Հայաստանը լիովին համաձայն է եվրոպական քաղաքական շրջանակների դիրքորոշման հետ, ըստ որի ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած երկիրը, առնվազն պարտավոր է ցուցաբերել անցայլի դատապարտման ունակություն` ներառյալ իր պատմական մեղքի ճանաչումը: Մեզ համար կարեւոր է տեսնել Թուրքիային անցյալի բեռից, իր պատմության ժխտման քաղաքականությունից ազատված: Սակայն, արդի Թուրքիան, լինելով Օսմանյան կայսրության իրավահաջորդը, Հայոց ցեղասպանության փաստի ժխտմամբ դրել է իրեն ինքնամաքրման եւ իր պատմության հետ հաշտեցման գործընթացից դուրս, մնալով միակ երկիրը, որը ձգտելով Եվրամիություն, ժխտման հոգեբանությունը դարձրել է պետական քաղաքականություն, շարունակելով ազգային անհանդուրժողականության եւ էթնիկ անհամատեղելիության քաղաքականությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով |