Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել ևս մեկ կամուրջ

Հարավկովկասյան երկաթուղին շահագործման է հանձնել ևս մեկ կամուրջ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-ին 2012թ. Հարավկովկասյան երկաթուղին գնացքների երթևեկությանը բացեց ևս մեկ կամրջով Շահալի-Թումանյան ուղեմասի 2636 կմ-ում (Լոռի), ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Կամուրջը՝ ժողովրդի մեջ հայտնի որպես «Սատանի կամուրջ», կառուցվել է դեռևս 1889թ. և ունի 44մ երկարություն, 14-18 մ բարձրություն: Հիմնանորոգման աշխատանքները սկսվել են այս տարվա մարտ ամսին «ՀԿԵ» ՓԲԸ-ի ներդրուmային ծրագրի շրջանակներում՝ կապված երկաթուղիների վերականգնման և երկաթուղու արհեստական կառույցների առողջացման հետ: Հիմնանորոգման ամբողջ աշխատանքները կազմել են 250 մլն դրամ:

Հետամուտ լինելով հայկական բիզնեսի աջակցման իր քաղաքականությանը՝ «ՀԿԵ» ՓԲԸ-ն երկաթուղային կամուրջի վերակառուցման կապալառու է ընտրել «Կամուրջշին» հայկական շինարարական ընկերությանը, որը վերակառուցման աշխատանքների ժամանակ կիրառել է նախկինում երբևէ չկիրառված տեխնոլոգիա. շինարարական աշխատանքներում նախկինում օգտագործվող վերամբարձ կռունկի փոխարեն կիրառվել է հիդրավլիկ դոմկրատ:

Նշենք, որ մինչ տարեվերջ ընկերությունը նախատեսում բացել երկթռիչքային կամուրջ Թումանյան-Քոբեր ուղեմասի 2626 կմ հատվածում (Լոռի):

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն շահագործման հանձնեց Զամանլուի բոլորովին նոր կամուրջը՝ 216,86 մ երկարությամբ և 42,89 մ բարձրությամբ:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն շարունակում է ենթակառուցվածքների արդիականացմանը ուղղված մեծածավալ աշխատանքներ՝ ապահովելու գնացքների անվտանգ երթևեկությունը, մեծացնելու գնացքների արագությունը և ավելացնելու փոխադրումների ծավալները:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---