Շվարցենեգերը կրկին կկատարի Կոնանի դերը` օրիգինալ ֆիլմի շարունակությունում

Շվարցենեգերը կրկին կկատարի Կոնանի դերը` օրիգինալ ֆիլմի շարունակությունում

PanARMENIAN.Net - Կալիֆորնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը կկատարի «Լեգենդ Կոնանի մասին» ֆիլմի գլխավոր դերը: Դերասանն արդեն պայմանագիր է ստորագրել Universal Pictures կինոստուդիայի հետ: 1982թ այդ ֆիլմում կատարած դերը փառավորել է դերասանին, հաղորդում է Deadline-ը: «Ես միշտ սիրել եմ Կոնանի կերպարը և զգացված եմ, որ ինձ կրկին խնդրել են կատարել այդ դերը»,-ասել է 65-ամյա Շվարցնեգերը:

Ֆիլմի պրոդյուսերներն են Ֆրեդրիկ Մալմբերգը և Քրիս Մորգանը: Universal Pictures-ը ցանկանում է, որպեսզի «Լեգենդ Կոնանի մասին» ֆիլմը էկրաններ բարձրանա 2014թ, հաղորդում է Lenta.ru-ն:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---