Արման Մելիքյան. Հարավային Ուելսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչումը ուղերձ է Ադրբեջանին

Արման Մելիքյան. Հարավային Ուելսի նահանգի կողմից Արցախի անկախության  ճանաչումը ուղերձ է  Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ավստրալիայի Հարավային Ուելսի նահանգի կողմից Արցախի անկախության ճանաչմանն է այսօր անդրադարձել ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արման Մելիքյանն ասաց, որ այս նահանգը ինչ-որ խուլ ու կորած նահանգ չէ, այստեղ տեղեկայված է Ավստրալիայի բնակչության 1/3-ը, այստեղ է գտնվում երկրի ամենամեծ քաղաքներից մեկը՝ Սիդնեյը: Ըստ բանախոսի՝ չպետք է մոռանալ նաև, որ այնտեղ գործում է Արցախի ներկայացուցիչը, որի մասին շատերը չգիտեն:

Այդ ճանաչումն ինչ-որ չափով ուղերձ էր Ադրբեջանին: Արման Մելիքյանը չի բացառում, որ այն կապ ունի Ադրբեջանի և Բրիթիշ Պետրոլիումի միջև ծագած խնդիրների հետ:

«Ես չեմ բացառում, որ Հարավային Ուելսի և Արցախի միջև նահանգային մակարդակով հաստատվեն նաև տնտեսական, մշակութային կապեր»,-ասաց նա:

Բանախոսը նաև հավելեց, որ մենք սիրում ենք խոսել արդյունքների մասին՝ մոռանալով այն մարդկանց ու կառույցներին, ում շնորհիվ ստացվել է արդյունքը.

«Կցանկանայի իմ դրվատանքի խոսքը հայտնել այն կառույցներին, ովքեր աշխատել են այդ ուղղությամբ»:

Հիշեցնենք, որ Ավստրալական Նոր Հարավային Ուելս նահանգի օրենսդրական խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման և 20 տարի առաջ իր անկախության մասին հայտարարած Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին: Բանաձևը ներկայացվել է խորհրդի քննարկմանը Մարի Ֆիկարոյի կողմից: Բանաձևում կոչ է արվում Ավստրալիայի կառավարությանը ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը և ամրապնդել նրա հետ հարաբերությունները:

Ընդունված բանաձևում Օրենսդրական խորհուրդը ճանաչում է, մասնավորապես, ժողովուրդների հիմնական իրավունքը, այդ թվում` ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ընդգծում է Ղարաբաղի ջանքերն օրինական ընտրություններ անցկացնելու ճանապարհով ազատ և ժողովրդավարական հասարակություն ձևավորելու ուղղությամբ, աջակցում Ղարաբաղի ընդգրկմանը միջազգային հասարակություն և կոչ անում համագործակցել միջազգային հանրության հետ տարածաշրջանային խնդիրների լուծման համար, կոչ անում սահմանել խաղաղ հարաբերություններ և շարունակել տնտեսական և մարդասիրական աջակցությունը Ղարաբաղին:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---