Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնության հաղթող է դարձել «Վիկտորիա» թիմը

Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնության հաղթող է դարձել «Վիկտորիա» թիմը

PanARMENIAN.Net - Երևանի «Սպիտակ» մարզաառողջարարական համալիրի լողավազանում անցկացվել է Հայաստանի ջրագնդակի պատանեկան առաջնությունը: Հայտավորված բոլոր վեց թիմերն էլ ներկայացնում էին Երևանը:

Խաղացողների մրցափորձը հարստացնելու նպատակով առաջնությունն ընթացել է շրջանաձև մրցակարգով: Եվ յուրաքանչյուր թիմ մրցել է հինգ անգամ:

Բոլոր 5 հանդիպումներում հաղթել և 10 միավոր է վաստակել «Վիկտորիա » թիմը, հաղորդում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:

8 միավորով 2-րդն էր «Սպիտակ» թիմը: Լավագույն եռյակը վեց միավորով եզրափակել է Դավիթ Համբարձումյանի անվան ջրացատկի օլիմպիական հերթափոխի մարզադպրոցի «Տիտան – 1» -ը :

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---