Ամերիկայում ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններն անփոփոխ կմնան

Ամերիկայում ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններն անփոփոխ կմնան

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները խիստ մրցակցային են և ցույց են տալիս ժողովրդավարության դինամիկ ուժը:

Սակայն այդ ընտրությունները նաև քաղաքական ուժերի և անձերի ընտրություններն են: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը:

Ըստ նրա՝ ընտրություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններն անփոփոխ կմնան անկախ նրանից, թե ով կընտրվի: Ցեղասպանության ճանաչման հարցում, սակայն, քաղաքագետը փոփոխություն չի կանխատեսում:

Ադրբեջան-ԱՄՆ հարաբերությունների հարցում էլ նա նշեց նավթի գործոնը: Ռիչարդ Կիրակոսյանը նկատեց, որ երկու թեկնածուներն էլ կարևորում են սա, բայց հանրապետականներն ավելի են հակված էներգետիկ բիզնեսը խորացնելուն և Ադրբեջանի հետ սերտ հարաբերություններին: «Ռոմնին ավելի վտանգավոր է և անտարբեր է Արցախի հարցի նկատմամբ և չի հասկանում հարցի խորությունը»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---