Ֆրանսիայում կինը փորձել է այրել իրեն Ազերբուկի քաղաքապետի հետ միասին

Ֆրանսիայում կինը փորձել է այրել իրեն Ազերբուկի քաղաքապետի հետ միասին

PanARMENIAN.Net - Ազերբուկ քաղաքի քաղաքապետ Ժան Պիեր Ալոսերիի մոտ ընդունելության գրանցված այցելուն երկուշաբթի օրն այրել է իրեն քաղաքապետի գրասենյակում և նետվել նրա վրա՝ փորձելով բռնել նրան, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Երկու երեխաների մայրը, ով գտնվում է ծանր նյութական դրության մեջ և աջակցություն է ստանում սոցիալական ծառայությունների կողմից, քաղաքապետի մոտ է եկել դյուրավառ նեյլոնե զգեստով, որն այրել է՝ իր վրա լցնելով վառելանյութ:

Ալոսերին հասցրել է նրան դուրս հանել միջանցք՝ ստանալով թեթև այրվածնքեր: Փրկարարները կնոջը ցուցաբերել են օգնություն: Նա ծանր աստիճանի այրվածքներ է ստացել և տեղափոխվել Լիլի հակաայրվածքային կենտրոն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---