ՄԱԿ գլխավոր քարտուղարը հիասթափված է Սիրիայում հրադադարի ձախողմամբ29 հոկտեմբերի 2012 - 21:44 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը խոր հիասթափություն է հայտնել Սիրիայում մահմեդական Կուրբան Բայրամ տոնի ժամանակ հրադադար հաստատելու փորձերի ձախողմամբ: Այդ մասին Պան Գի Մունը հայտարարել է՝ ելույթ ունենալով Հարավային Կորեայում: Նա դիմել է միջազգային հանրությանը՝ կոչ անելով լրացուցիչ միջոցներ ընդունել հակամարտությունը դադարեցնելու համար: Նա նշել է, որ քանի դեռ միջազգային հանրությունը պառակտված է, սիրիական ժողովրդի տանջանքները շարունակվելու են: Բրիտանական Syrian Observatory for Human Rights իրավապաշտպան կազմակերպության տվյալներով, Սիրիայում կիրակի օրը տեղի ունեցած բախումների ընթացքում սպանվել են 110 հոգի: Դա եղել է ենթադրվող քառօրյա հրադադարի երրորդ օրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԳ փոխնախարար․ ՀՀ-ն բարձր է գնահատում Ֆրանսիայի Սենատի հետևողական աջակցությունը Կարևորվել է երկու երկրների միջև առկա խորհրդարանական սերտ փոխգործակցությունը Բայրամով․ Ադրբեջանը հանդես է գալիս ՀՀ հետ երկկողմ բանակցությունների օգտին Նա ասել է, որ սահմանազատման վերջին պայմանավորվածությունը վկայում է, որ դա առավել արդյունավետ գիծն է Կուպման․ Եվրահանձնաժողովը պատրաստ է նպաստել ՀՀ կառավարության առաջնահերթությունների իրականացմանը Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ ԵԽ գլխավոր քարտուղարը ողջունել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման պայմանավորվածությունը «Ողջունում եմ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը»,–գրել է նա |