Կառլո Նիկոլինի. Հենրիխ Մխիթարյանը գիտակցում է, որ «Շախտյորի» հետ կարող է զարգանալ

Կառլո Նիկոլինի. Հենրիխ Մխիթարյանը գիտակցում է, որ «Շախտյորի» հետ կարող է զարգանալ

PanARMENIAN.Net - «Շախտյորի» ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Կառլո Նիկոլինին խոտովանել է, որ հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շատ խելոք է և դա վերաբերվում է նաև նրան, թե ինչպես է նա տեսնում խաղը, տարբեր լեզուների իմացությունը, որն օգնում է նրան փոխըմբռնում գտել ակումբակիցների հետ:

«Նա իսկական պրոֆեսիոնալ է: Նա այստեղ սկսել է զրոյից՝ Լատինական Ամերիկայի ոչ լավագույն խաղացող, A դասի ոչ լավագույն ռմբարկու, նրա վրա մամուլը ճնշում չէր գործադրում: Նա ավելի լավ, քան Լուկարելին և Կաստիլյոն միասին վերցրած, հասկանում է արևելաեվրոպական ֆուտբոլը: Նրա ևս մեկ դրական կողմը մարզչի կարծիքի նկատմմաբ հարգալից վերաբերմունքն է, Լուչեսկուի ֆուտբոլային փիլիսոփայությունը հասկանալու ձգտումը: Հենրիխը գիտակցում է, որ «Շախտյորի» հետ նա կարող է զարգանալ, գիտի, թե ինչպիսի պատիվ է այդ ակումբի մարզաշապիկը կրելը»,- Նիկոլինիի խոսքերը հաղորդում է hotsport.ua-ն:

Նրա խոսքով, բարդությունը նրանում է եղել, որ երբ Մխիթարյանը միացել է ուկրաինական ակումբին, այն ունեցել է հիանալի Ժադսոն, և այդքան հեշտ չի եղել նրան կազմից դուրս մղելը. «Բայց Հենրիխը մարզվում էր, և երբ եկավ Ժադսոնից բաժանվելու ժամանակը, նա կարողացավ առանց խնդիրների ընդգրկվել թիմի խաղում: Դրանում ես տեսնում եմ Լուչեսկու իմաստության ևս մեկ դրսևորումը՝ պատրաստել այլ երիտասարդ խաղացողների, որպեսզի ժամանակին թարմացնի կազմը, երբ աստղերը հեռանում են, նրանց տեղը վառվեն նորերը»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---