«Եթե բոլորը…» ֆիլմը կբացի Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի մրցութային ծրագիրը

«Եթե բոլորը…» ֆիլմը կբացի Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի մրցութային ծրագիրը

PanARMENIAN.Net - «Լուսաշող հրեշտակ» միջազգային բարեգործական կինոփառատոնը տեղի կունենա նոյեմբերի 4-8 Մոսկվայի Կարմիր պրեսնյայի կինոկենտրոնում: Փառատոնի հոգևոր հովանավորն է Ամենայն Ռուսիո պատրիարքը:

Նատալյա Բելյաուսկենեի և Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը…» ֆիլմը կբացի Մոսկվայի «Լուսաշող հրեշտակ» կինոփառատոնի մրցութային ծրագիրը: Ֆիլմը պատմում է մի փոքր «ուշացած, հնացած, անժամանակակից ժողովրդների բարեկամության մասին: Ֆիլմի հերոսուհին, կիսով չափ հայ, կիսով չափ ռուս Սաշան Արցախյան պատերազմի մասնակցի դուստր է: 20 տարի անց նա Սարատովից գալիս է Հայաստան Արցախյան պատերազմում զոհված հոր շիրիմին ծառ տնկելու համար: Նրա հայրը ռուս զինվոր է, որն ամուսնացած է եղել հայուհու հետ, որին սպանել են Սումգայիթի ջարդերի ժամանակ:

«Հայաստանի հետ իմ ծանոթությունը սկսվեց Ղարաբաղյան պատերազմի մասնակիցների հետ ծանոթությունից»,-ասել է ֆիլմի ռեժիսորը:

«Ես երազում եմ, որ ֆիլմը ցուցադրվի նաև Ադրբեջանում, սա խաղաղասեր ֆիլմ է: Չեմ ցանկանա, որ ֆիլմը քաղաքականացվի: Սա ֆիլմ է մարդկանց, նրանց ճակատագրերի մասին»,-ասել է ռեժիսորը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---