Հասմիկ Մանուչարյանը կներկայացնի Հայաստանը «Կրկեսի ապագան» փառատոնում

Հասմիկ Մանուչարյանը կներկայացնի Հայաստանը «Կրկեսի ապագան» փառատոնում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 5-ը Լուգանսկի պետական կրկեսում (Ուկրաինա) տեղի կունենա Մանկական և երիտասարդական կրկեսական կոլեկտիվների, դպրոցների ու կատարողների միջազգային «Կրկեսի ապագան» խորագիրը կրող փառատոնը, հայտնում է «ՄԳ-մեդիան»:

Փառատոնում Հայաստանը կներկայացնի Հասմիկ Մանուչարյանը: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտնել Երևանյան կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյանը: Ըստ տնօրենի, 16-ամյա օդային մարմնամարզիկը մեծ հեռանկարներ ունի և լավ հույսեր է ներշնչում:

Փառատոնին մասնակցելու են նաև կատարողներ ու հյուրեր Ուկրաինայից, ՌԴ-ից, Բելառուսից, Լատվիայից, Լիտվայից, Էստոնիայից, Հոլանդիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Ֆրանսիայից, Չեխիայից, Շվեյցարիայից ու ԱՄՆ-ից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---