Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է Բեն Լադենի անունից կատարված նվիրատվություններ

Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է Բեն Լադենի անունից կատարված նվիրատվություններ

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի նախընտրական շտաբն ընդունել է նվիրատվություններ, որոնք կատարվել են սպանված ահաբեկիչ Օսամա բեն Լադենի անունից, գրում է ամերիկյան WorldNetDaily (WND) հրատարակությունը:

Իրականում WND կայքի լրագրողները փողերն ուղարկել են պակիստանական սերվերից, որպեսզի ապացուցեն, որ Օբաման նվիրատվություններ է ստանում արտասահմանից, թեև դա արգելված է օրենքով:

Լրագրողներին հաջողվել է Օբամայի շտաբին երկու անգամ ոչ մեծ գումարներ փոխանցել: Առաջին անգամ նրանք ուղարկել են 15 դոլար հոկտեմբերի 26-ին՝ կիրառելով պակիստանական IP-հասցե և պրոքսի սերվեր:

WND հրատարակությունը հետևություն է արել, որ Օբամայի կայքը չի կարող հետևել, թե որտեղից են գալիս նվիրատվությունները:

Գործող նախագահի շտաբը հրաժարվում է բացահայտել հովանավորների տվյալները, որոնք տալիս են 200 դոլարից քիչ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---