ԱՄՆ վնասը «Սենդի» փոթորկից կարող է հասնել 100 մլրդ դոլարի

ԱՄՆ վնասը «Սենդի» փոթորկից կարող է հասնել 100 մլրդ դոլարի

PanARMENIAN.Net - «Սենդի» փոթորկի հետևանքով ԱՄՆ ՀՆԱ աճը այս տարվա չորրորդ եռամսյակում կկրճատվի 0,6 տոկոսով: Նման կանխատեսմամբ այսօր հանդես է եկել IHS Global Insight վերլուծական ծառայությունը, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Մեկ շաբաթ առաջ այն գնահատել էր ԱՄՆ տնտեսության աճը 1,6 տոկոս վերջին եռամսյակի համար: Այժմ կանխատեսումը նվազեցվել է մինչև 1 տոկոս: Երկրորդ եռամսյակում ԱՄՆ ՀՆԱ աճը կազմել է 2 տոկոս:

«ՀՆԱ աճի դանդաղումը չի արտահայտում այն տնտեսական կորուստների ամբողջական պատկերը, որն արդեն առաջացել է փոթորկի պատճառով»,-ասել է վերլուծական ծառայության առաջատար մասնագետ Գրեգորի Դակոն:

ԱՄՆ վնասը «Սենդի» փոթորկից կազմում է 100 մլրդ դոլարմ, գտնում են վերլուծաբաններից շատերը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---