Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի չվերթը խափանած խուլիգանը ստացել է ցմահ ազատազրկում

Հնդկաստանում ուղևորատար ինքնաթիռի չվերթը խափանած խուլիգանը ստացել է ցմահ ազատազրկում

PanARMENIAN.Net - Նյու Դելիի դատարանը չորեքշաբթի օրը ցմահ բանտարկության է դատապարտել խուլիգանի, ով գրեթե երեք տարի առաջ խափանել է ուղևորատար ինքնաթիռի չվերթը, հաղորդում է Ասոշիեյթեդ Պրես գործակալությունը:

IndiGo Airlines ընկերության ինքնաթիռում միջադեպը տեղի է ունեցել 2009-ի փետրվարի 1-ին: Մեղադրանքի տվյալներով, 45-ամյա Ջիտենդեր Կումար Մոխլան թիռչքի ժամանակ սկսել է սպառնալ անձնակազմին և այլ ուղևորներին, պնդելով, որ զինված է ատրճանակով և թունավոր ասեղներով:

Այդ սպառնալիքներից հետո օդանավի հրամանատարը ստիպված է եղել ահազանգ ուղարկել ինքնաթիռին սպառնալիքի մասին, որից հետո շտապ վայրէջք է կատարել Ինդիրա Գանդիի անվան միջազգային օդանավակայանում:

Հետաքննության ընթացքում պարզվել է, որ Մոխլան զինված չի եղել, սակայն դատավորը հայտարարել է նրա գործողությունների նկատմամբ «բացառիկ կոշտ մոտեցման» մասին, որպեսզի հետագայում կանխվի նման միջադեպերի հնարավորությունը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---