ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ ԻՐ ՌԱԶՄԱԿԱՅԱՆՆԵՐԻ ԴՈՒՐՍ ԲԵՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՍԿՍԵԼ ԱՐԴԵՆ ԱՅՍ ՏԱՐԻ

PanARMENIAN.Net - Ռուսաստանը կարող է սկսել իր ռազմակայնների դուրս բերումը Վրաստանից արդեն այս տարի: Այդ մասին հայտարարել է ռուսական արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը այսօր Մոսկվայում իր վրացի գործընկեր Սալոմե Զուրաբիշվիլու հետ բանակցությունների արդյունքներին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ: «Մենք հասել ենք էական առաջընթացի եւ մերձեցրել ենք դիրքորոշումները ժամկետների հարցում եւ, հետեւաբար, Վրաստանից ռուսական ռազմակայանների դուրս բերման վերաբերյալ»,-նշել է նա: Նրա խոսքերով, «կողմերը համաձայն են, որ դուրս բերումը լինի փուլային, եւ համաձայնության հասնելու դեպքում, սկսվի արդեն այս տարի»: Լավրովը մասնավորապես նշել է. «դա վերաբերվում է ծանր ռազմական տեխնիկային» եւ ռազմակայանների տեղափոխմանը համատեղ օգտագործման որպես հակաահաբեկչական կենտրոնների: Ռազմակայանների դուրս բերման ժամկետների մասին Վրաստանը եւ Ռուսաստանը բանակցում են 2001 թվականից: Ավելի վաղ վրացական կողմը առաջարկում էր եռամյա ժամկետ, Ռուսաստանը` 8 տարի: Վրաստանի տարածքում տեղակայված Անդրկովկասում ռուսական զորքերի խմբի խմբավորումը ներառում է 12-րդ ռազմակայանը Բաթումում (շուրջ 2,5 հազար մարդ, 74 տանկ, 80 ԲՄՊ եւ 120 հրետանային սարքավորում ) եւ 62-րդ ռազմակայանը Ախալքալաքում (շուրջ 2 հազար մարդ, 40 տանկ, 130 ԲՄՊ եւ ԲՏՌ, մինչեւ 50 միավոր հրետանի): Բացի այդ վրացական տարածքով են իրականացվում Գյումրիյում (Հայաստան) տեղակայված 102-րդ ռազմակայանի հետ կապը եւ մատակարարումը, որտեղ տեղակայված են շուրջ 3 հազար զինծառայողներ, 74 տանկ, 148 ԲՄՊ եւ ԲՏՌ եւ 84 հրետանային սարքավորումներ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---