«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանն անհրաժեշտության դեպքում կհանդիպի Լևոն Տեր-Պետրոսյանին

«Ժողովուրդ». Գագիկ Ծառուկյանն անհրաժեշտության դեպքում կհանդիպի Լևոն Տեր-Պետրոսյանին

PanARMENIAN.Net - Արտերկրից վերադառնալուց հետո՝ երեկ, Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ քաղխորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել, որը մի քանի ժամ է տևել։ «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Ծառուկյանն իր երկար ելույթում այդպես էլ որևէ հստակ բան չի ասել իր առաջիկա անելիքների մասին՝ միայն հավաստիացնելով, որ «ամեն ինչ լավ է լինելու, պինդ եղեք»։ Կուսակիցներից մեկի հարցին պատասխան՝ ԲՀԿ առաջնորդն ասել է, որ անհրաժեշտության դեպքում, երբ ժամանակը գա, կհանդիպի նաև ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Իսկ թե երբ կգա ժամանակը, չի հստակեցվել։ Ներկաներից որևէ մեկը չի համարձակվել Ծառուկյանի ներկայությամբ ակնարկված կոշտ պայքարից հրաժարվելու անհրաժեշտություն առաջ քաշել, միայն նիստից հետո որոշ նախկին պաշտոնյաներ ու գործարարներ նեղսրտել են, թե չեն հասկանում ինչ է կատարվում։ «Ժողովուրդ»-ի բոլոր փորձերը՝ ԲՀԿ քաղխորհրդի անդամներից մեկնաբանություններ ստանալու, ձախողվել են։ Տպավորություն էր, որ հրահանգված է լռել,- գրում է թերթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---