Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը

Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել հիվանդանոցից և բուժումը կշարունակի տանը

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեն դուրս է գրվել Բարսելոնայի հիվանդանոցից, որտեղ բուժվել է այս տարվա հոկտեմբերին Եկատերինբուրգում ստացած վնասվածքից հետո, հաղորդում է 20minutos պորտալը: Կաբալյեն դուրս է գրվել չորեքշաբթի օրը՝ կապված առողջական վիճակի ընդհանուր լավացման հետ:

Երգչուհին հետագա բուժումը կստանա տանը:

Հոկտեմբերի կեսին Եկատերինբուրգում համերգի նախօրեին հյուրանոցում 79-ամյա երգչուհին վատ է զգացել իրեն, կորցրել գիտակցությունը և ընկել: Կաբալյեն տեղափոխվել է տեղի հիվանդանոց, որտեղ բժիշկները ախտորոշել են միկրոինսուլտ և ուսի վնասվածք: Սակայն երգչուհին հրաժարվել է Ռուսաստանում հոսպիտալացումից և նախընտրել է վերադառնալ Բարսելոնա:

Երգչուհու հիվանդության հետ կապված չեղյալ են հայտարարվել մոտակայում կայանքլի համերգները և հյուրախաղերը, սակայն ավելի վաղ տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ Կաբալյեն պլանավորում է նոյեմբերի 11-ին համերգ տալ Բարսելոնայի L'Auditori դահլիճի բեմին: Համերգից ստացված բոլոր միջոցները կփոխանցվեն ուռուցքային հիվանդությունների դեմ պայքարին:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---