Ուսանողների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն ութ ծանրորդներ

Ուսանողների աշխարհի առաջնությունում Հայաստանը կներկայացնեն ութ ծանրորդներ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 4-10 Իսրայելի Էյլաթ քաղաքում տեղի կունենա ծանրամարտի աշխարհի առաջնությունն ուսանողների շրջանում:

Ինչպես հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականը կգլխավորի Հայաստանի վաստակավոր մարզիչ Պողոս Պողոսյանը:

Ուսանողների աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն Սմբատ Մարգարյանը (56կգ ք/կ), Վանիկ Ավետիսյանը (69կք ք/կ), Սամվել Գրիգորյանը (77կգ ք/կ), Վահրամ Գևորգյանն ու Աղաս Աղասյանը (85կգ ք/կ), Վարդան Դավթյանը (94կգ ք/կ) և ծանր քաշայիններ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Հայկ Հակոբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---