Հունգարիայի իշխանություններն այլևս չեն ցանկանում քննարկել Սաֆարովի արտահանձնումը![]() 1 նոյեմբերի 2012 - 19:55 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 1-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունել է Հունգարիայի հայ համայնքի նախագահ Սևան Սարգսյանի ղեկավարած պատվիրակությանը: Նախարար ողջունել է հունգարահայ համայնքի` հունգարական իշխանությունների կողմից ադրբեջանցի մարդասպանին արտահանձնելու որոշումից հետո ծավալած ակտիվ գործունեությունը: Հունգարիայի հայ համայնքի ղեկավարներն առաջիկայում պատրաստվում են դիմել դատարան՝ վիճարկելու Հունգարիայի իշխանությունների որոշումը և ապացուցելու, որ ադրբեջանցի մարդասպանի արտահանձնման գործընթացը հակասում է, նախևառաջ, Հունգարիայի օրենսդրությանը: Համայնքի ղեկավարը տեղեկացրեց, որ հունգարական իշխանություններն արտահանձնումից հետո այլևս չեն ցանկանում անդրադառնալ և քննարկել ադրբեջանցի մարդասպանի հարցը, ուստի հայ համայնքը դժվարություններ է ունենում այս խնդրով բանակցություններ վարելիս: Փոխարենը նրանք համագործակցում են հունգար առաջադեմ մտավորականների ու հասարակական գործիչների, ընդդիմադիր մամուլի հետ: Հանդիպման ընթացքում կարևորվեց աշխարհասփյուռ հայության միասնական դիրքորոշում ունենալու հանգամանքը և տարբեր երկրների համայնքների հետ համագործակցելու անհրաժեշտությունը: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվելիք ծրագրերը, նախանշվել անելիքները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |