ԹՈՒՐՔԻԱՆ ԴԺԳՈՀ Է ԿՐԱՍՆՈԴԱՐՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅՈՎ ԳԻՏԱԺՈՂՈՎ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ

PanARMENIAN.Net - Կրասնոդարի պետական համալսարանում ապրիլի 23-ին «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի ողբերգության հումանիտար գիտակցում» գիտաժողով անցկացնելու առնչությամբ դժգոհություն է հայտնել Նովոռոսիյսկ քաղաքում Թուրքիայի Հանրապետության գլխավոր հյուպատոս Ահմեդ Ռիզա Դեմիրերը, տեղեկացնում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: ԿուբՊՀ հին աշխարհի եւ միջին դարերի պատմության կաֆեդրայի հասցեին ուղղված պաշտոնական ուղերձում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, գրում է . «տվյալ հարցի առնչությամբ պնդումը չի համապատասխանում պատմական, գիտական ճմարտությանը եւ մեր կողմից չի ընդունվում»: Նույն աղբյուրի համաձայն` ԿուբՊՀ հասցեին ուղղված նամակին կցագրված էր Թուրքիայի Մեծ ազգային ժողովի հռչակագիրը, որտեղ հայտնվում է Թուրքիայի տեսակետը տվյալ խնդրի առնչությամբ: Հիշեցնենք, որ «Հայոց ցեղասպանություն. 20-րդ դարի ողբերգության հումանիտար գիտակցում» գիտաժողովն անցկացվել է Կուբանի պետական համալսարանի հին աշխարհի եւ միջին դարերի պատմության կաֆեդրայում: Գիտաժողովի մասնակիցների թվում եղել են ազգային-մշակութային եւ կրոնական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Կրասնոդարի գիտական եւ կրթական հաստատությունների աշխատակիցներ եւ ուսանողներ, ինչպես նաեւ բոլոր ցանկացողները: Գիտաժողովն ավարտվել է Կլոր սեղանով, որի արդյունքում ընդունվել է Դիմում, որտեղ Թուրքիայի իշխանություններին կոչ է արվում ճանաչել Հայոց ցեղասպանությունը, որը, գիտաժողվի մասնակիցների կարծիքով` «անհրաժեշտ պայման է Թուրքիային եվրոպական ժողովուրդների ընտանիք ընդունելու համար»:


 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---