Բուհերն ավելի շատ շրջանավարտ են տալիս, քան պետք է, խոստովանում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

Բուհերն ավելի շատ շրջանավարտ են տալիս, քան պետք է, խոստովանում է Մանկավարժական համալսարանի պրոռեկտորը

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններն ավելի շատ շրջանավարտ են տալիս, քան պետք է: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Խաչատուր Աբովյանի անվան համալսարանի պրոռեկտոր Մհեր Մելիք-Բախշյանը: Ըստ նրա, պետական բուհերն աշխատում են ուսանողների հաշվին, քանի որ պետական գումարները բավարար չեն: Կան պահանջված և ոչ պահանջված մասնագիտություններ, և նրանք պատասխանատու են տված դիպլոմի վրա:

Մանկավարժական համալսարանի ձեռքբերումը, ըստ բանախոսի, 110.000 շրջանավարտներն են: Համալսարանն այսօր բանակցություններ է վարում միջբուհական ուսանողական փոխանակման պայմանագրեր կնքելու ուղղությամբ:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---