Սլավոլյուբ Մուսլին. Հուսով եմ, որ մոտ 10 օրից Յուրա Մովսիսյանը կմիանա թիմին

Սլավոլյուբ Մուսլին. Հուսով եմ, որ մոտ 10 օրից Յուրա Մովսիսյանը կմիանա թիմին

PanARMENIAN.Net - «Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Սլավոլյուբ Մուսլինը «Դինամոյի» հանդեպ 2:0 հաշվով տարած հաղթանակից հետո, խոստովանել է, որ շատ գոհ է խաղից«Կեցցեն խաղացողները, պայաքարեցին 90 րոպե: Վաստակեցին շատ կարևոր 3 միավոր:

Գուցե, երկրորդ խաղակեսում մենք լավ ֆուտբոլ ցույց չտվեցինք, պաշտպանվում էինք, քանի որ այդ 3 միավորը մեզ պետք էր: Ես շնորհավորում եմ իմ խաղացողներին ու երկրպագուներին»,-ասաց նա:

Ըստ Մուսլինի, թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը վնասվածք է ստացել և պետք է բուժվի: «Հուսով եմ, որ մոտ 10 օրից Յուրա Մովսիսյանը կմիանա թիմին»:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---