Samsung-ը շուրջ 30 մլն Galaxy S III սմարթֆոն է վաճառել երեք ամսում

Samsung-ը շուրջ 30 մլն Galaxy S III սմարթֆոն է վաճառել երեք ամսում

PanARMENIAN.Net - Հեռախոսների խոշորագույն արտադրող Samsung-ը շուրջ 30 մլն Galaxy S III սմարթֆոն է վաճառել մոտ 5 ամսում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

20 մլն նիշին հասնելու մասին արտադրողը հայտարարեց սեպտեմբերին, այդպիսով ևս 10 մլն սարք իրացնելու համար ընկերությանը պահանջվեց երկու ամիս:

Սմարթֆոնի համաշխարհային վաճառքը մեկնարկել է մայիսի վերջում:

Սարքն աշխատում է Google Android օպերացիոն համակարգով, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---