Human Rights Watch. Ադրբեջանում գնալով աճում է ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը

Human Rights Watch. Ադրբեջանում գնալով աճում է ԶԼՄ-ների ազատության սահմանափակումը

PanARMENIAN.Net - Ադրբեջանում առնվազն 8 լրագրող և 3 իրավապաշտպան ազատազրկման մեջ են, իսկ արտահայտվելու ազատությունը լրջորեն սահմանափակված է: Միևնույն ժամանակ այդ երկիրը ՄԱԿ հովանու ներքո անց է կացնում Ինտերնետի կառավարման միջազգային համաժողով, ասվում է միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպության հայտարարության մեջ:

Կառավարությունը պետք է օգտագործի այս հնարավորությունը կալանված լրագրողներին ազատ արձակելու, զրպարտությունը ապաքրեականացնելու, մայրաքաղաքի կենտրոնում հանրահավաքների արգելքը հանելու համար, ասվում է հայտարարության մեջ:

Համաժողովի ժամանակ, որը կանցնի նոյեմբերի 6-9, ՄԱԿ անդամ կառավարությունների ու քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները որպես հավասար գործընկերներ կքննարկեն Ինտերնետի ոլորտում պետական քաղաքականությանն առնչվող հարցեր՝ ապահովելու համար մարդկային զարգացումը: «Սակայն, իր ներուժը իրացնելու համար Ադբեջանը պետք է իր քաղաքացիների համար ապահովի սեփական կարծիքը հայտնելու հնարավորություն, առամց հետապնդման մտավախությունների»,-ասել է Հարավային Կովկասում HRW ներկայացուցիչ Գեորգի Գոգիան:

Human Rights Watch-ի 10-էջանոց փաստաթղթում ասվում է, որ լրագրողներն ու իրավապաշտպանները ձերբակալվում են և հետապնդվում իրենց լրագրողական հետաքննությունների ու քաղաքական ակտիվության համար: Հիշատակվում են Ավազ Զեյնալլիի, Վիդադի Իսկենդերովի, Իդրակ Աբբասովի և այլոց գործերը: Կազմակերպությունը կոչ է անում Պան Գի Մունին հիշեցնել Ադրբեջանի կառավարությանը մարդու իրավունքների գծով իր պարտավորությունների մասին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---