ՀՀ դեսպանատների բացումը Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում 2013թ. կպահանջի մոտ 450 մլն դրամ

ՀՀ դեսպանատների բացումը Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում 2013թ. կպահանջի մոտ 450 մլն դրամ

PanARMENIAN.Net - Հաջորդ 2013թ. Հայաստանը դեսպանատներ կբացի Մեքսիկայում, Ինդոնեզիայում և Վիետնամում, հայտնել է ԱԺ-ում պետբյուջեի քննարկման ժամանակ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը: Ըստ նրա, Մեքսիկայում դեսպանատան բացումը կպահանջի 147 մլնդ դրամ, Ինդոնեզիայում՝ 150 մլն դրամ, Վիետնամում՝ 146 մլն դրամ: Ընդհանուր առմամաբ դիվանագիտական առաքելությունների ապահովման համար 2013թ. կհատկացվի 7,6 մլրդ դրամ:

Միևնույն ժամանակ ԱԳՆ-ն ազատվում է մի շարք գործառույթներից՝ այսուհետ ռազմական կցորդների գործունեությունն արտերկրում կֆինանսավորի ՊՆ-ն, իսկ առևտրի կցորդներինը՝ էկոնոմիկայի նախարարությունը:

Իր հերթին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ հաջորդ տարի նախատեսվում է դեսպանատուն բացել նաև Շվեդիայում: Ինչ վերաբերում է հյուպատոսական բարեփոխումներին, ապա դրանք կշարունակվեն, այդ թվում կբացվեն «էլեկտրոնային հյուպատոսություններ, ինչը կպարզեցնի ծառայությունների տրամադրումը արտերկրում գտնվող Հայաստանի քաղաքացիներին:

 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---