Գրական-երաժշտական երեկո` նվիրված Կոմիտասին 6 նոյեմբերի 2012 - 10:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 11-ին` ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա գրական-երաժշտական երեկո` «Նվիրում Կոմիտաս վարդապետին»: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց տենոր Արտակ Ալավերդյանը, որը ելույթ կունենա երեկոյի ընթացքում, նմանատիպ երեկո այս տարի անցկացվել է հուլիսի 13-ին: «Այդ ծրագիրը լավ արձագանք ստացավ, և մենք որոշեցինք , որ այն պետք է ունենա շարունակություն: Այս անգամ դիմեցինք նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աջակցությանը, որը մեծ սիրով համաձայնեց օժանդակել մեծ վարդապետին նվիրված երեկոյի կազմակերպմանը»,- ասաց նա` հավելելով, որ յուրաքանչյուրը պատիվ կհամարի օժանդակել Կոմիտասին նվիրված միջոցառմանը: Տենորը շեշտեց, որ երեկոն կբացվի հոգևորականի` Արմեն սարկավագ Սահակյանի խոսքով: «Դա շատ կարևոր մաս է: Բացի այդ, նախորդ երեկոյի ծրագրին միացել է Խորեն Լևոնյանը, որը կապահովի երեկոյի գրական մասը. այն դեռևս չենք ուզում բացել, թող հանդիսատեսը գա և վայելի: Իսկ ինձ կնվագակցի Կատարինե Հովսեփյանը»,- նշեց նա: «Նվիրում Կոմիտաս վարդապետին» գրական-երաժշտական երեկոյի մուտքն ազատ է: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |