Ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնության առաջին օրը հանդես կգա Սմբատ Մարգարյանը

Ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնության առաջին օրը հանդես կգա Սմբատ Մարգարյանը

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 5-ին Իսրայելի Էյլատ քաղաքում մեկնարկել է ուսանողների ծանրամարտի աշխարհի առաջնությունը, որը երրորդն է:

Առաջնության առաջին օրը հանդես կգան ծանրորդներ չորս քաշային կարգերում: Հայաստանը կներկայացնի Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր, Սինգապուրի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Սմբատ Մարգարյանը (56 ք/կ):

Հայ մարզիկներից ելույթ կունենան նաև Վանիկ Ավետիսյանը (69 ք/կ), Սամվել Գրիգորյանը (77 ք/կ), Վահրամ Գևորգյանը և Աղաս Աղասյանը (85 ք/կ), Վարդան Դավթյանը (94 ք/կ) և ծանրքաշայիններ Անդրանիկ Հովհաննիսյանն ու Հայկ Հակոբյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---