Հովհաննես Մարգարյանը՝ Արամ Մանուկյանի մասին. Այդ գործիչը չարությամբ է լցված

Հովհաննես Մարգարյանը՝ Արամ Մանուկյանի մասին. Այդ գործիչը չարությամբ է լցված

PanARMENIAN.Net - ՕԵԿ-ական Հովհաննես Մարգարյանը, այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի երեկվա հայտարարաւոթյանը, ասել է. «Այդ գործիչը, միշտ նկատել եմ, չարությամբ է լցված: Խոսքը իր մասին է , այլ ոչ ՝ՀԱԿ-ի: Ինքը ուր ՕԵԿ-ն ուր, արդյո՞ք ՕԵԿ-ը կցանկանա համագործակցել իր հետ: Մենք վերակազմավորման փուլում ենք: ՕԵԿ-ը կենսագրություն ունեցող քաղաքական ուժ է:

Գնալով ՕԵԿ-ը ավելի ուժեղ թափ է հավաքում, այստեղ խոսում են մարդիկ, ովքեր չարությամբ են լցված»:

Հիշեցնենք՝ երեկ Արամ Մանուկյանը հայտարարել էր, որ ՕԵԿ-ը մեր խայտառակությունն է ու մեր քաղաքական ամոթը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---