Ընդհատվել է Իրանից պոլիմերային հումքի ներկրումը Հայաստան 6 նոյեմբերի 2012 - 13:07 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետությունը դադարեցրել է 52 անվանում ապրանքատեսակների արտահանումը արտերկիր, որի պատճառով շուրջ երկու շաբաթ ընդհատվել է պոլիմերային հումքի ( պոլիէթիլեն, պոլիպրոպիլեն, պոլիստիրոլ ) ներկրումը Հայաստան, ինչը խիստ բացասաբար կանդրադառնա հատկապես սննդարդյունաբերության և գյուղատնտեսության ոլորտների վրա։ Այլ երկրներից հումքի ներկրումը ապահովելու համար կպահանջվի առնվազն 30–40 օր և բնականաբար ավելի թանկ գնով, ինչը կբերի նաև ապրանքների գնաճի։։ Հայաստանի արդյունաբերողների և գործարարների ( գործատուների ) միությունը դիմել է ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանին՝ խնդրելով նրա միջամտությունը առաջացած խնդիրը Իրանի համապատասխան մարմինների հետ լուծելու նպատակով, հայտնում է ՀԱԳ(Գ)Մ լրատվական ծառայությունը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |