ՕԵԿ-ն առաջարկում է հայտարարագրել պետական պաշտոնյաների ընտանիքների անդամների ունեցվածքը

ՕԵԿ-ն առաջարկում է հայտարարագրել պետական պաշտոնյաների ընտանիքների անդամների ունեցվածքը

PanARMENIAN.Net - ՕԵԿ- ը կոռուպցիոն դրսևորումներից ամենավտանգավորը համարում է պաշտոնական հովանավորչությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՕԵԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով՝ ՕԵԿ-ը շաբաթ օրը վարչապետ Տիգրան Սարգսյանի հրավիրած հակակոռուպցիոն նիստի ժամանակ հանդես է եկել առաջարկություններով, ըստ որի՝ ՕԵԿ-ը անհրաժեշտ է համարում, որ առաջիկայում հայտարարագրվեն պետական պաշտոնյաների ընտանիքների անդամների ունեցվածքները, որպեսզի հանրությունը դրա մասին էլ տեղեկացված լինի:

Հովհաննես Մարգարյանն, անդրադառնալով 2013 թվականի նախագահական ընտրություններին, ընդգծեց. «ՕԵԿ-ն իր դիրքորոշումը չի փախել և նախագահական ընտրություններին սատարելու է գործող նախագահ Սերժ Սարգսյանին»:

ԲՀԿ-ի, ՀՀԿ-ի և ՕԵԿ-ի ստորագրած կոալիցիոն հուշագրի մասին խոսելիս բանախոսը նշեց, որ ՕԵԿ-ը մինչն խորհրդարանական ընտությունները կոալիցիոն համաձայանգիր էր ստորագրել այս ուժերի հետ և ԱԺ ընտրություններից հետ ՀՀԿ-ի հետ հուշագիր է ստորագրել, որ նախագահական ընտրություններում սատարելու է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ին, ապա բանախոսը նշեց. « Առաջիկայում Գագիկ Ծառուկյանը կհայտարարի սատարում է, թե ոչ: Ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում»,- նշեց պատգամավորը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---